5933 դիտում
20:56 28-06-2018
Բարեկամ Հայաստանը կարող է մշտապես ակնկալել Վրաստանի աջակցությունը. Վրաստանի ԱԳ նախարար
Հունիսի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ։
Շնորհավորելով Վրաստանի արտգործնախարարին պաշտոնի ստանձնման առթիվ՝ ՀՀ դեսպանը հաջողություններ մաղթեց և հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-վրացական բարեկամական հարաբերություններն առավել կխորանան։
Հանդիպմանը կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ, անդրադարձան բարձր մակարդակի փոխայցելություններին, երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին, զբոսաշրջությանը և այլն։
Իր խոսքում դեսպան Սադոյանն անդրադարձավ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և այն հնարավորություններին, որոնք ընձեռում է այդ համաձայնագիրը։ Նախարար Զալկալիանին նշեց, որ հաշվի առնելով այդ ուղղությամբ վրացական կողմի կուտակած փորձը, բարեկամ Հայաստանը կարող է մշտապես ակնկալել Վրաստանի աջակցությունը։
Դեսպան Սադոյանն նախարար Զալկալիանիին ներկայացրեց այս տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի վերաբերյալ մանրամասներ, ինչին ի պատասխան` նախարար Զալկալիանին նշեց, որ Վրաստանն այդ խոշորամասշտաբ միջոցառմանը ներկայացված կլինի բարձր մակարդակով։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ՝ խոսելով այն քայլերի մասին, որոնք հնարավորություն կտան մոտ ապագայում կազմակերպել հանձնաժողովի նիստը։
Դեսպան Սադոյանն ընդգծեց ՀՀ քաղաքացի հանդիսացող սիրիահայերի՝ Վրաստան մուտքի հետ կապված խնդիրների շուտափույթ լուծման կարևորությունը՝ այդ առումով նշելով, որ սիրիահայերը, ՀՀ լիարժեք քաղաքացիներ հանդիսանալով, չպետք է եղբայրական Վրաստանի տարածք մուտք գործելու խնդիրներ ունենան։
Դավիթ Զալկալիանին գոհունակությամբ փաստեց վերջին տարիներին Վրաստանում հայաստանցի զբոսաշրջիկների և այցելուների թվի աճը։
Նմանատիպ նյութեր
2980 դիտում
16:56 12-07-2018
Կարող եք ակնկալել ԵՄ աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին. Դոնալդ Տուսկը՝ Նիկոլ Փաշինյանին
1703 դիտում
23:04 21-05-2019
Երբ ՀՀ կառավարությունը լավ գործեր է անում, նա կարող է ակնկալել մեր աջակցությանը. Պյոտր Սվիտալսկի
Այս բաժնից
613 դիտում
12:53 28-12-2024
Հաստատվել է «ԵԱՏՄ-ի և 3-րդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը
610 դիտում
12:35 28-12-2024
Ավինյանն այցելել է «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ի և «Սորս» հիմնադրամի փոքրիկներին
874 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության