Ռիո Ֆերդինանդ. Աշխարհի առաջնության փոխարեն Գերմանիայի լավ լավագույն երիտասարդ խաղացողին ծովափ են ուղարկում
Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը՝ ԱԱ-2018-ից Գերմանիայի հավաքականի դուրս թռնելուց հետո մեկնաբանել է թիմի մարզիչ Յոահիմ Լյովի որոշումը, որը մրցաշարին չվերցրեց «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեին:
«Լերոյ Սանե, որտե՞ղ ես դու: Գերմանիայի հավաքականի երկրպագուները պետք է որ զայրացած լինեն:
Նրանց լավագույն երիտասարդ խաղացողին 2018թ. աշխարհի առաջնությանը տանելու փոխարեն ուղարկեցին լողափ՝ հանգստանալու», գրել է Ֆերդինանդն իր թվիթերում: