1743 դիտում
11:13 23-01-2016
Վենեսուելան ու Լիբիան պարտքի պատճառով զրկվել են ՄԱԿ-ում ձայնի իրավունքից
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտնել է, որ կազմակերպության 15 անդամ պետություններ չեն վճարել տարեկան անդամավճարը և այժմ կարող են քվեարկել միայն բացառիկ դեպքերում, փոխանցում է BBC-ն:
Պաշտոնական նամակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը տարածել է երեկ: Նամակում մասնավորապես նշված են Վենեսուելայի և Լիբիայի անունները, որոնց ընդհանուր պարտքը կազմում է մոտ 3 մլն ԱՄՆ դոլար: Դոմինիկյան Հանրապետության պարտքը կազմում է 2,1 մլն դոլար, Սենթ-Վինսենթինը՝ 2155 և Բուրունդիինը՝ 1360 ԱՄՆ դոլար:
ՄԱԿ-ի կանոնակարգով, եթե պետությունը նրանից անկախ հանգմանաքներից չի կարողացել վճարում կատարել, ապա նրան վերապահված քվեարկելու իրավունքը պահպանվում է, հակառակ դեպքում տվյալ պետությունը կզրկվի ձայնի իրավունքից: Բացի այդ, կազմակերպությունը բանաձև է ընդունել, որը թույլ է տալիս աղքատ կամ պատերազմի մեջ գտնվող 5 պետությունների, ներառյալ Սոմալին ու Եմենը, քվեարկել:
Նմանատիպ նյութեր
3826 դիտում
17:00 12-01-2020
ՄԱԿ-ի 7 անդամ պետություն զրկվել է կառույցում ձայնի իրավունքից
2498 դիտում
13:35 03-06-2021
Իրանը զրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկելու իրավունքից
1630 դիտում
10:03 28-06-2014
Հայկական պատվիրակությանը ԵԽԽՎ–ում ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ բանաձևի նախագիծը չի քննարկվել․ ՀԺ
Այս բաժնից
583 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
613 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1225 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN