211652_close_icon
views-count3285 դիտում article-date 13:14 28-06-2018

Ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 27-ին, ժամը 13.50-ին, 1960 թ. ծնված Ֆլարմենտ Շ.-ն ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձնել է «ՏՏ» տիպի, 7.62 տրամաչափի նիկելապատ ատրճանակ` դատարկ պահունակով, և հայտարարել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը: *** Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 27-ին, ժամը 18.50-ին, 1996 թ. ծնված Հենրիկ Գ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ 8-01» տիպի, 5.6 մմ տրամաչափի, մեկփողանի, ակոսափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին: *** Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 27-ին, ժամը 16.30-ին, 1974 թ. ծնված Արմինե Ղ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի ինքնաշեն հրացան, «Ջ-1» տիպի 1 նռնակ` պայթուցիչով, գնդացրի 12.4 տրամաչափի` 3 , ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի` 214, կարաբինի 7.62 մմ տրամաչափի` 143, «ՏՕԶ» տիպի հրացանի` 7 փամփուշտ, արկի 1 գլխիկ, նռնակի 3 պայթուցիչ և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն: *** Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 27-ին, ժամը 17.00-ին, 1958 թ. ծնված Գարիկ Բ.-ն կամավոր հանձնել է «Ատիպիկ» տիպի ատրճանակ, ձեռքի 2 նռնակ՝ պայթուցիչներով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 114 և կարաբինի 7.62 մմ տրամաչափի` 5 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր