211652_close_icon
views-count780 դիտում article-date 14:42 22-03-2016

Ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1969 թ. ծնված Սամվել Ա.-ն կամավոր հանձնել է փամփշտակալ շղթա` 7.62 տրամաչափի 53 փամփուշտով, «Ֆ1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ և տրամաչափի 165 փամփուշտ: *** Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1958 թ. ծնված Մեսրոպ Հ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն կրակող սարք, 5.45 մմ տրամաչափի «ԱԿ-74» ինքնաձիգի 79 փամփուշտ, ձեռքի «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի: *** Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1958 թ. ծնված Սիլվա Օ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի դատարկ փամփշտատուփ, տարբեր տրամաչափի ինքնաձիգի 50 փամփուշտ: *** Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1974 թ. ծնված Արարատ Ա.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տեսակի նռնակ` պայթուցիչով, «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաշեն դետալով, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 143 փամփուշտ և 48 սմ երկարությամբ փամփուշտի շղթա: *** Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1969 թ. ծնված Արգեն Թ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-26» տիպի, 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական, հրացան, իսկ 1975 թ. ծնված Սիմոն Ս.-ն՝ «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան: *** Ոստիկանության Արթիկի բաժին է ներկայացել 1956 թ. ծնված Գրիշա Հ.-ն և կամավոր հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ, «ՈւԶ ՌԳՄ-76» տիպի նռնակի պայթուցիչ, «ԱԿ-74» ինքնաձիգի 2 պահեստատուփ` յուրաքանչյուրը լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով: *** Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1962 թ. ծնված Գրայիկ Ե.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան և 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ: *** Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1960 թ. ծնված Արծրուն Մ.-ն կամավոր հանձնել է 28 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր