Քաղաքական ճաշակի հարց է. Վիգեն Սարգսյանը՝ նախարարների բլոտ խաղալու մասին․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Aravot.am-ը պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում նախարարների, այդ թվում՝ պաշտպանության ներկայիս նախարար Դավիթ Տոնոյանի բլոտ խաղալու մասին գրառմանը, որ ֆեյսբուքի իր էջում կատարել էր սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Շատ նորմալ եմ վերաբերվում, մարդիկ պետք է լավ աշխատեն, լավ հանգստանան, կարողանան նաև ընկերական շրջապատ ձևավորել»,-ասաց Վիգեն Սարգսյանը:
Իսկ ինչպե՞ս է վերաբերվում նախարարների՝ բլոտի հաղթանակը հանրայնացնելուն: Պարոն Սարգսյանը այս հարցին էլ հետևյալ կերպ պատասխանեց. «Դա էլ քաղաքական ճաշակի հարց է»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]