Հովտային գոտում 5 օր շարունակ սպասվում է +40…+41 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան
Հանրապետության տարածքում Իրաքի տարածքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը շարունակվում է: Առաջիկա 5 օրերին մենք գտնվելու ենք տաք օդի ալիքի ակտիվ ազդեցության գոտում:
Այսօր հանրապետության հովտային գոտիներւմ, մասնավորապես Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Տավուշի հովտային գոտում օդի ջերմաստիճանը կհասնի +39 աստիճանի:
Օգոստոսի 5-ից սկսած՝ նշված հատվածներում կարձանագրվի մինչև +40, իսկ օգոստոսի 6-ին, 7-ին և 8-ին մինչև +41, առանձին ցածրադիր հատվածներում +42:
Ստացվում է, որ 5 օր շարունակ հանրապետության ցածրադիր գոտիներում սպասվում է +40…+41 աստիճան տաքություն, օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր 5-6 աստիճանով, որը գիտականօրեն կոչվում է տաք օդի անոմալիա:
Պայմանավորված չոր և շոգ եղանակով՝ առաջացել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ԱԻՆ-ը կոչ է անում բնության մեջ զգոնություն ցուցաբերել կրակի օգտագործման նկատմամբ՝ անտառային գոտիներում և խոտածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար:
Բնակչության խորհուդ ենք տալիս ցերեկը ժամը 11:00-17:00 խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, արևի ուղիղ ճառագայթների ներքո մասսայական միջոցառումներից, օգտագործել շատ հեղուկներ, բացառել ալկոհոլային խմիչքների օգտագործումը, նաև հիշեցնում է, որ արևի ուղիղ ճառագայթների ներքո երկարատև ֆիզիկական աշխատանքը կարող է առաջ բերել արևահարություն: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։