211652_close_icon

Ստամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունը

views-count1909 դիտում article-date 23:30 09-07-2025
Ստամբուլում ուղղվել է Թալեաթ փաշայի մասին գրությամբ գրաֆիտին, հաղորդում է Первый Ближневосточный թելեգրամյան ալիքը։

Գրաֆիտիին սկզբում գրված էր. «Մի Թալեաթ գնում է, հազար Թալեաթ գալիս է»։ «Խոսքը Մեհմեդ Թալեաթ փաշայի՝ օսմանյան պետական ​​գործչի և Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի մասին է, որը երիտթուրքական «եռյակի» մյուս անդամների հետ միասին ժամանակակից Թուրքիայում համարվում է ազգային հերոս և նահատակ»,- բացատրել է ալիքը։

Ուղղված տարբերակում գրված է. «Մի Թեհլերյան գնում է, հազար Թեհլերյան գալիս է»։

«Նկատի է առնվում Սողոմոն Թեհլերյանը՝ ցեղասպանության ժամանակ իր ամբողջ ընտանիքը կորցրած և Թալեաթ փաշային գնդակահարած հայ վրիժառուն»,- պարզաբանել է թելեգրամյան ալիքը։

Նմանատիպ նյութեր