Թուրքիայում նախընտրական քարոզարշավն անցկացվել է անհավասար պայմաններում. Ֆեդերիկա Մոգերինի
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Թուրքիայում նախընտրական քարոզարշավն անցկացվել է ոչ հավասար պայմաններում։
Ինչպես հայտնում է Tass-ը, հայտարարությունը Մոգերինին արել է Լյուքսեմբուրգում տեղի ունեցած ԵՄ խորհրդի նիստի ավարտին։
«Սահմանափակված է եղել ԶԼՄ-ների ու հավաքների ազատությունը»,-ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Թորքիայում անցկացվել են արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ։ Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 52.5 տոկոսը։ Թուրքիան սրանից հետո անցնելու է խորհրդարանականից նախագահական կառավարման համակարգի։