Անընդունելի են միջոցառումները, որոնք ձեռնարկում է Էրդողանը հեղաշրջման փորձից հետո. Ֆեդերիկա Մոգերինի
Եվրամիությունը լուրջ մտահոգություն է արտահայտել՝ կապված Թուրքիայի ողջ տարածքում հայտարարված արտակարգ դրության հետ, հայտարարել է ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է BBC-ն:
Նրա խոսքով՝ արտակարգ դրությունը չափազանց մեծ լիազորություններ է ընձեռում թուրքական իշխանություններին երկիրը ղեկավարելու հարցում, սակայն նրանք պարտավոր են հարգել օրենքի գերակայությունը, ինչպես նաև մարդու իրավունքներն ու ազատության հիմնարար սկզբունքները:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը 3 ամսով երկրում արտակարգ դրություն է հայտարարել ռազմական հեղաշրջման փորձից հետո: