22194 դիտում
22:35 22-06-2018
Առաջին փոխվարչապետի պաշտոնը վերացնելու հարց մեր օրակարգում դրված չէ. Արարատ Միրզոյան
Ապագայում մենք, գուցե, վերացնենք առաջին փոխվարչապետի պաշտոնը, բայց հիմա այդ հարցը մեր օրակարգում դրված չէ: «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով օգտատերերից մեկի դիտարկմանը, թե ժամանակին ԱԺ-ում իրենց խմբակցությունն առաջին փոխվարչապետի պաշտոնը համարում էր հակասահմանադրական, ի՞նչ են այդ մասին այժմ մտածում:
«Սահմանադրության մեջ ասվում է փոխվարչապետեր, բայց կա «Կառավարության կառուցվածքի և գործունեության» մասին օրենք, որը սահմանում է փոխվարչապետի ինստիտուտը, մենք գործում ենք օրենքից ելնելով»,- ասել է նա:
Արարատ Միրզոյանի խոսքով՝ այդ հարցը շարունակություն էլ ունի. «Ասում են՝ չե՞ք պատրաստվում նախկին հայտարարություններին համահունչ վերացնել այդ պաշտոնը, այսինքն՝ մենք պետք է գնանք օրենքի փոփոխության ճանապարհով: Ես հայտարարում եմ՝ մենք, գուցե, անենք դա ապագայում, բայց հիմա մենք օրակարգում, մեր սեղանին ունենք բազմաթիվ առաջնահերթ լուծման հարցեր, և այս պահին այդ հարցը սեղանին դրված չէ: Ես չեմ բացառում, որ ապագայում այս հարցը կքննարկենք»:
Նմանատիպ նյութեր
1609 դիտում
12:59 05-02-2019
Փոխվարչապետի աշխատակազմը վստահեցնում է` գործադիրի և օրենսդիրի օրակարգում օրհներգ կամ դրոշ փոխելու հարց չկա