3121 դիտում
21:23 22-06-2018
ՊՆ-ում անցկացվել է «Ընտանիքը որպես պետության ամրապնդման հենք» թեմայով կոնֆերանս
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում հունիսի 22-ին անցկացվել է «Ընտանիքը՝ որպես պետության ամրապնդման հենք» թեմայով կոնֆերանս:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կոնֆերանսին մասնակցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետեր և բարձրաստիճան սպաներ, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, բարձրագույն ուսումնական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կոնֆերանսի մասնակիցները իրենց զեկույցներում արժևորել են հայ ընտանիքը՝ որպես բարձր բարոյական արժեքներ կրող, հավատքը պահպանող և հայրենիքի պաշտպանի արժեհամակարգի ձևավորման կարևոր միավոր:
Նմանատիպ նյութեր
1701 դիտում
20:00 14-07-2015
Ստեփանակերտում տեղի է ունեցել «Զինվորական կոլեկտիվը` որպես կարգապահության ամրապնդման դարբնոց» թեմայով կոնֆերանս
Այս բաժնից
883 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)