1197 դիտում
19:18 17-06-2014
Միջազգային կոնֆերանս Հայաստանում՝ «Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ» թեմայով
Սույն թվականի հունիսի 18-ին ժամը 10.00-ին ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի նիստերի դահլիճում /Երևանի բուսաբանական այգի, Ավան վարչական շրջան/ տեղի կունենա միջազգային կոնֆերանս «Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ» թեմայով: Կոնֆերանսին կմասնակցեն տարածաշրջանի երկրների՝ /այդ թվում նաև Թուրքիայի/ ոլորտում մասնագիտացված գիտնականներ: Միջոցառման պաշտոնական մասին կմասնակցեն ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչները:
Ծրագիրը մեկնարկել է 2013թ. ապրիլի 1-ից՝ 24 ամիս տևողությամբ:
Այն ֆինանսավորվում է Եվրոմիության Միջսահմանային համագործակցության <<Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թվականների համատեղ գործողությունների ծրագրի>> շրջանակներում:
Ծրագրի ղեկավար գործընկերը Հունաստանի Կավալայի տեխնոլոգիաների ինստիտուտն է: Ներգրավված են նաև Սևծովյան ավազանի հինգ երկրներ` Արդվինի Կորուհ համալսարանը /Թուրքիա/, Բրեյլայի քաղաքապետարանը /Ռումինիա/, <<Էկո-Տիրաս>> գետերի պահպանության միջազգային բնապահպանական ասոցիացիան /Մոլդովա/, Կենսառեսուրսների և բնօգտագործման ազգային համալսարանը /Ուկրաինա/, ՀՀ բնապահպանության նախարարության <<Զիկատար>> բնապահպանական կենտրոն>> ՊՈԱ կազմակերպությունը /Հայաստան/:
Ծրագրի մեկնարկային հանդիպումը կայացել է 2013թ. ապրիլի 18-19-ին Ռումինիայի Բրեյլա քաղաքում բոլոր գործընկերների մասնակցությամբ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
988 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1000 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք