1701 դիտում
20:00 14-07-2015
Ստեփանակերտում տեղի է ունեցել «Զինվորական կոլեկտիվը` որպես կարգապահության ամրապնդման դարբնոց» թեմայով կոնֆերանս
Հուլիսի 14-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել գիտագործնական կոնֆերանս "Զինվորական կոլեկտիվը` որպես կարգապահության ամրապնդման դարբնոց" թեմայով, որին մասնակցում էին բանակի համապատասխան բաժինների սպայակազմը, միավորումների և զորամասերի բարոյահոգեբանական ապահովման ոլորտի պաշտոնատար անձինք, սերժանտական խորհուրդների նախագահներ, հոգևոր սպասավորներ, ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ:
Կոնֆերանսի աշխատանքների մեկնարկին քննարկվող թեմայի շուրջ իր մոտեցումներն ու նկատառումներն է ներկայացրել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը` կարևորելով կոլեկտիվների դերը զինվորական կենսագործունեության բոլոր ուղղություններում: Բանակի հրամանատարը ներկաների ուշադրությունն է հրավիրել հատկապես այնպիսի հանգամանքների վրա, ինչպիսիք են ստորաբաժանումների և անհատական պատրաստությունը, գիտելիքների ձեռքբերումն ու մասնագիտական վարպետության կատարելագործումը, հասարակական ակտիվների գործունեությունը:
Պաշտպանության նախարարի խոսքին հաջորդել են բանակի հրամանատարի ԱՀՏԱԳ տեղակալի, զորամասերի հրամանատարների ու նրանց տեղակալների ելույթները:
Ելույթները ընդմիջվել են ակտիվ քննարկումներով, հնչել են առաջարկություններ, ներկաներն էլ կիսվել են իրենց փորձով:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նմանատիպ նյութեր
3118 դիտում
21:23 22-06-2018
ՊՆ-ում անցկացվել է «Ընտանիքը որպես պետության ամրապնդման հենք» թեմայով կոնֆերանս
Այս բաժնից
1222 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
1957 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1069 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին