45847 դիտում
09:54 22-06-2018
Էջմիածնում նոր կլաններ են ստեղծվում. ահազանգում են էջմիածինցիները․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Էջմիածնում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո այդ քաղաքում պարզապես բեսպրեդել է: Այնտեղ մշտապես թշնամիներ համարվող երկու կլանների ղեկավարները` Արթուր Ասատրյանը (ԴոնՊիպո) և Մանվել Գրիգորյանը կալանավորված են, այսինքն` չեզոքացված:
Իրավիճակն ավելի է լրջացել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականից հետո, երբ այլևս չկա նաև տեղական իշխանությունը, որ կարող է միջամտել: Հիմա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նոր կլան դառնալու հավակնություն են ներկայացնում Սանկտ-Պետերբուրգից վերջերս եկած անձինք, որոնք իրենց մերձավորների միջոցով փորձում են արգելել Մանվել Գրիգորյանի և Արթուր Ասատրյանի ընտանիքին պատկանող բիզնեսների գործունեությունը:
Եվ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած էջմիածինցիները, եթե պետությունը, նոր կառավարությունն իրավիճակն իր ձեռքը չվերցնի ու չկանխի նոր կլանի ստեղծումը, Էջմիածնում ավելի վատ բարքեր կտիրեն, քան առաջ էին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6099 դիտում
21:27 07-10-2018
Դավիթ Սանասարյան. Կա ժողովուրդ և կան հակաժողովրդական կլաններ
1795 դիտում
09:43 07-02-2015
Էջմիածինցիները չեն կարողանում օգտվել իրենց հիվանդանոցի սրտի էխոկարդիոգրաֆի ծառայությունից. Ժողովուրդ
3625 դիտում
15:17 07-12-2014
Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ էջմիածինցիները պատվեցին երկրաշարժի զոհերի հիշատակը
Այս բաժնից
1828 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1405 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2008 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»