211652_close_icon

Էջմիածինցիները չեն կարողանում օգտվել իրենց հիվանդանոցի սրտի էխոկարդիոգրաֆի ծառայությունից. Ժողովուրդ

views-count1897 դիտում article-date 09:43 07-02-2015
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ էջմիածինցիները, պարզվում է, տևական ժամանակ է՝ չեն կարողանում օգտվել իրենց քաղաքի հիվանդանոցի սրտի էխոկարդիոգրաֆի ծառայությունից, սենյակը փակ է: Արդյունքում՝ Էջմիածնի հիվանդանոցում բուժվող հիվանդները սրտի էխոկարդիոգրաֆի ծառայությունից օգտվելու համար ստիպված են լինում հասնել Երևանի հիվանդանոցներից որևէ մեկը: Էջմիածնի հիվանդանոցի տնօրենի տեղակալ Մելիք Կոնդյանը թերթի հետ զրույցում հաստատել է սրտի էխոկարդիոգրաֆի կաբինետի չգործելու հանգամանքը: Նա պարզաբանել է, որ Էխոկարդիոգրաֆ կոչվող ապարատի աշխատակցին տարել են Հայոց բանակ՝ ծառայության: Այդ պատճառով ներկա պահին համապատասխան մասնագետ չունեն: Հիվանդանոցի պաշտոնական կայքէջում տեղադրելու են հայտարարություն: Իրենք էլ են մտահոգված այս խնդրով: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր