3544 դիտում
15:17 07-12-2014
Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ էջմիածինցիները պատվեցին երկրաշարժի զոհերի հիշատակը
1988 թվականի ավերիչ երկրաշարժի 26-րդ տարելիցը նշվեց նաեւ Էջմիածնում: SHAMSHYAN.com-ի թղթակցի փոխանցմամբ, ավանդույթի համաձայն՝ քաղաքի ողջ ակտիվը՝ հասարակական, քաղաքական կազմակերպությունների, հիմնարկ-ձեռնարկությունների, կրթօջախների ներկայացուցիչներ՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ, այցելեցին աղետի ենթարկված սերբ օդաչուների պատվին կանգնեցված հուշարձանին:
Հիշենք, որ երկրաշարժից հետո վիրավոր Հայաստանին օգնության ձեռք էր մեկնել ողջ քաղաքակիրթ մարդկությունը, բարի կամքի տեր բոլոր մարդիկ: Սերբ օդաչուներն էլ շտապում էին օգնության՝ աղետյալ Հայաստանին, սակայն իրենք էլ վթարվեցին՝ Զվարթնոց օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Երախտապարտ հայ ժողովուրդը հենց վթարված օդանավի կմախքից հուշարձան կառուցեց աղետյալ օդաչուների պատվին՝ նրանց մարմիններն էլ հուղարկավորելով հենց վթարի վայրում՝ Երեւան-Արմավիր ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում:
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը նշեց, որ հարգելով սերբ օդաչուների հիշատակը՝ այս կերպ Էջմիածնի հանրությունը նաեւ հարգանքի տուրք է մատուցում 1988թ-ի երկրաշարժի բոլոր անմեղ զոհերին:
Միջոցառմանը ներկա էր նաեւ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը, ով մեկ անգամ եւս կրկնեց, որ ամեն տեսակի մարտահրավերներին դիմակայելու համար հայ ազգին միասնականություն է հարկավոր:
Նմանատիպ նյութեր
1753 դիտում
09:43 07-02-2015
Էջմիածինցիները չեն կարողանում օգտվել իրենց հիվանդանոցի սրտի էխոկարդիոգրաֆի ծառայությունից. Ժողովուրդ
45799 դիտում
09:54 22-06-2018
Էջմիածնում նոր կլաններ են ստեղծվում. ահազանգում են էջմիածինցիները․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1144 դիտում
15:09 24-11-2024
Ֆրանսիական Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
751 դիտում
13:56 24-11-2024
Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար
1405 դիտում
12:43 24-11-2024
ՀՀ ՊՆ հորդորով դիմել է ԶԼՄ-ներին