15010 դիտում
22:38 19-06-2018
Շիրակի մարզի Պեմզաշենի արվեստի դպրոցում տեղի ունեցավ 2017-2018 ուստարին ամփոփող հաշվետու համերգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 19-ին, Շիրակի մարզի Պեմզաշենի արվեստի դպրոցում, ի դեմս տնօրեն Աննա Համբարյանի, տեղի ունեցավ հաշվետու համերգ, որով էլ ավարտվեց 2017-2018 ուսումնական տարին։
Միջոցառումը կազմակերպել էր Սուսաննա Եղոյանը, իսկ թեման հաղթանակների մասին էր, քանի որ դպրոցը ևս այս տարի գրանցել է մեծ հաղթանակներ։
«Վերածնունդ» միջազգային10-րդ մրցույթ-փառատոնին մասնակցել են դպրոցի դուդուկահարներ Մաքս Գալոյանն ու Ժորա Իսպիրյանը և ստացել 1-ին և 2-րդ կարգի դափնեկրի կոչում։
Դուդուկի բաժնի մասնագետը Մկրտիչ Հարությունյանն է, ում մեծ աշխատանքի շնորհիվ դպրոցն ունեցավ այդ հաղթանակները։ Համերգին մասնակցություն ցուցաբերեցին դաշնամուրային բաժնի սաները՝ մանկավարժներ Լ. Սահակյանի, Դ. Թովմասյանի, Լ. Մելիքսեթյանի և Գ. Էլբակյանի ղեկավարությամբ, ինչպես նաև ելույթով հանդես եկավ Ս. Եղոյանի ղեկավարած երգչախումբը։
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
Նմանատիպ նյութեր
4279 դիտում
18:56 15-06-2017
Տեղի է ունեցել հաշվետու համերգ՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներում
Այս բաժնից
34652 դիտում
22:51 23-12-2024
Վանաձորի փողոցներում պարեկներին փոխարինելու են եկել Ձմեռ պապիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ