Մեծ Բրիտանիան սառեցնում է «Գազպրոմ»-ի ակտիվները
Լոնդոնի կոմերցիոն դատարանը ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության ակտիվները սառեցնելու մասին Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշման իրականացման շրջանակներում։ Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը՝ հղում անելով «Նավթոգազ Ուկրաինա»-ին։
Հայտարարության մեջ ասվում է, որ ծանուցումը ստանալուց հետո 48 ժամվա ընթացքում «Գազպրոմ» ընկերությունը պետք է «Նավթոգազ»-ին ներկայացնի ակտիվների ցուցակը, որոնք տեղակայված են Անգլիայի և Ուելսի տարածքներում և որոնց արժեքը գերազանցում է 50 հազար եվրոն։
Պահանջը կատարելուց հրաժարվելու դեպքում «Գազպրոմ»-ի դեմ կկիրառվեն խոշոր տուգանքներ կամ այլ պատժամիջոցներ։
Բացի այդ, դատարանը սահմանափակումներ է մտցրել «Գազպրոմ»-ի համար բրիտանական տարածքներում իր ակտիվների արժեքում փոփոխություններ կատարելու հարցում։