Հայաստան-Արցախ հարաբերությունները «միջպետականացման» տիրույթում են․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Նախագահ Բակո Սահակյանը շնորհակալական նամակ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում շնորհակալություն է հայտնում հունիսի 16-17-ին Արցախ այցելելու հրավերն ընդունելու, նաև իր քաղաքական կուրսին անվերապահ աջակցելու, ինչպես նաև բանակցային ձևաչափը լիարժեք վերականգնելու ջանքի համար: Միաժամանակ, Բակո Սահակյանն իր հերթին Արցախի իշխանության անվերապահ աջակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդավարացման՝ Նիկոլ Փաշինյանի ջանքին:
Առաջին հայացքից սա խորհրդանշական, արարողակարգային բնույթ կրող դրսևորում է, սակայն խորքային առումով, ի վերջո, հենց այդ բնույթի փոփոխությունից պետք է սկսի կարգավորման գործընթացում Արցախի սուբյեկտության նպատակի սպասարկումը: Միևնույն ժամանակ կասկածից վեր է, որ Բակո Սահակյանի արձագանքը, հատկապես գեներալ Մանվելի շուրջ տեղի ունեցող զարգացումներին զուգահեռ, ունի նպատակ բացառել այդ զարգացումներում որևէ «ռազմահայրենասիրական» շահարկման փորձը, որպիսիք որոշակիորեն նկատվում են անգամ այն պատկերից հետո, որ ներկայացրել է ԱԱԾ-ն: Խոշոր հաշվով, այստեղ ևս խնդիրը խորքային առումով գտնվում է հարաբերությունների «միջպետականացման» տիրույթում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]