211652_close_icon
views-count84257 դիտում article-date 00:16 19-06-2018

Արտակարգ դեպք Երևանում. նախկինում ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվող 37-ամյա քաղաքացին անցել էր Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էր ցած նետվել

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ, որ մի քաղաքացի Դավիթաշեն կամրջի վտանգավոր եզրագիծն անցել է և սպառնում է իրեն ցած նետել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ փրկարար ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Հրանտ Հարությունյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին ասում էին, որ այդ քաղաքացու հետ տևական ժամանակ բանակցություններ է վարել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետի տեղակալ Հ. Հարությունյանը, ում, ի վերջո, հաջողվում է քաղաքացուն դուրս բերել կամրջի վտանգավոր եզրագծից, ում այնուհետև տեղում հոգեբանական օգնություն են ցուցաբերում ԱԻՆ ՓԾ հոգեբանն ու կամրջի վրա ծառայություն կատարող ԱԻՆ-ի ներկայացուցիչը, որից հետո տղամարդուն տեղափոխում են ոստիկանության Մաշտոցի բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Ա. Վ.-ն է, ով իր այդ քայլը պատճառաբանել է նրանով, որ նախկինում ինքը զբաղվել է ավտոմեքենաների առքուվաճառքով և ինչ-ինչ պատճառներով 40 հազար դոլար պարտք է կուտակվել ու քանի որ չի կարողանում մարել դա, ճարահատյալ փորձում էր դիմել ծայրահեղ միջոցի։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր