211652_close_icon
views-count66676 դիտում article-date 14:09 15-01-2023

Արտակարգ դեպք՝ Երևանում. քաղաքացին անցել է Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս պահին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Միջին տարիքի տղամարդը անցել է Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև փրկարար հոգեբանական ծառայության հոգեբանները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ 

Այս պահին դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ բանակցոթյուններ են վարում այդ տղամարդու հետ, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին։ 

Նույն վաշտի պարեկներ Սեյրան Ալեքսանյանն ու Ռոբերտ Իսկանդարյանը գումարտակի հրամանատար Գ. Առաքելյանի հանձնարարականով տարածքը սահմանազատել են և տեղում կատարում են ուժեղացված ծառայություն, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները իրենց մեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա։ 

Ոստիկանությունը պարզում է այդ քաղաքացու ինքնությունը։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր