Էրիկ Կանտոնան ծաղրել է Նեյմարի նոր սանրվածքը
Ֆրանսիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Էրիկ Կանտոնան ծաղրել է Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին, որը ԱԱ-2018-ում նոր սանրվածքով է հանդես գալիս:
«Նեյմարի սանրվածքը... սպագետի ալ դենտե», գրել է Կանտոնան:
Ֆրանսիացին հրապարակել է իր լուսանկարը՝ գլխին սպագետիով: Ձեռքում նա պահում է Նեյմարի լուսանկարը: