Հենրիխ Մխիթարյան. «Մանչեսթեր Յունայթեդում» ինձ դուր էին գալիս Կանտոնան և Կանչելսկիսը
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե իր թիմի նախկին ֆուտբոլիստներից ում խաղն է դուր եկել:
«Ես «Մանչեսթեր Յունայթեդի» մրցելույթներին սկսել եմ հետևել, երբ այնտեղ խաղում էր Էրիկ Կանտոնան: Նրա խաղն ինձ դուր էր գալիս: Եվս մեկ ֆուտբոլիստ, որին հետևում էի, Անդրեյ Կանչելսկիսն էր: Նա ռուս էր և դա ինձ հետաքրքիր էր թվում:
Բայց եթե խոսենք իսկական կուռքերի մասին, ապա դա` իհարկե, սէր Ալեքս Ֆերգյուսոնն է», ասել է Մխիթարյանը: