211652_close_icon

Մինչ որոշ քաղաքացիներ անտարբեր անցնում էին ընտանիքի կողքով, նրանց օգնության ձեռք մեկնեցին Ճանապարհային ոստիկանները, իսկ երեխան ասում էր. «Ոստիկան քեռիները մեզ օգնեցին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count71070 դիտում article-date 17:06 18-06-2018
Երեկ՝ հունիսի 17–ին, Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակչը, իր ընտանիքով Volkswagen Jetta մակնիշի 34 AՏ 920 համարանիշի ավտոմեքենայով Լոռու մարզ մեկնելիս, Արտաշավան գյուղի վարչական տարածքում կանգնեցնում է ավտոմեքենան և գնուներ կատարում: Գնված միրգը բեռնախցիկում տեղադրելու նպատակով վարորդը բացում է այն և ապրանքները բեռնախցիկում տեղադրում, հետո փակում է այն ու երբ նստում է ավտոմեքենան՝ ճանապարհը շարունակելու նպատակով, նկատոմ է, որ բանալին չկա: Գրեթե մեկ ժամից ավելի ընտանիքի անդամների հետ փնտրում է բանալին ու կասկածում է, որ այն, հնարավոր է, պատահմամբ թողած լինի բեռնախցիկում: Երկար ժամանակ փորձում է իր ուժերով և մեկ այլ գյուղացու միջոցով բեռնախցիկը բացել, սակայն չեն կարողանում: Այդ պահին ճանապարհով անցնելիս են լինում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ: Ճանապարհային ոստիկանները, իմանալով ինչն է խնդիրը, գրեթե 30 րոպե տանջվելով՝ կարողանում են բեռնախցիկը բացել, որտեղ էլ հայտնաբերվում է բանալին: Ու մինչ դասակի հրամանատարը մոտակա խանութից զովացուցիչ ըմպելիքներ ու պաղպաղակ կբերեր երեխային, նրանք արդեն շարժիչը միացրած մեկնեցին իրենց ուզած վայրը, քանի որ բանալին ման գալու պատճառով բավականին ուշացել էին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում թե՛ վարորդը, թե՛ նրա կինը իրենց շնորհակալությունն էին հայտնում Ճանապարհային ոստիկաններին և այն գյուղացուն, ում անունը Գագիկ էր, որ նրանք մեկուկես ժամից ավելի տանջվեցին, մինչև բեռնախցիկը բացեցին, հակառակ դեպքում, ինչպես նշեց վարորդը, պետք է քարշակ բերելու համար ծախս անեին, իսկ տղան ժպիտը դեմքին ասում էր. «Ոստիկան քեռիները էկան մեզ օգնեցին»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր