211652_close_icon
views-count19301 դիտում article-date 21:01 16-04-2024

Առինջ գյուղի 1-ին փողոցում քանի տարի է՝ տիրում է գարշահոտություն. բնակիչներն ասում են. «Մինչ «Վեոլիա ջուրը» «անգյալություն» է անում, մեզ օգնության ձեռք մեկնեցին Աբովյանի քաղաքապետն ու «Կանալ» մաքրման ծառայությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Մի քանի օր է՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի 1-ին փողոցի մեծ թվով բնակիչներ ահազանգում եմ SHAMSHYAN.com և արդարացիորեն իրենց զայրույթն արտահայտում՝ ուղղված «Վեոլիա ջրին»։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«Քանի տարի է՝ մեր փողոցում կոյուղաջրերը դուրս են թափվում դիտահորից և ողողում ոչ միայն փողոցը, այլ լցվում են բակեր, անգամ տների նկուղներ։

Տարիներ առաջ մենք նորից ահազանգել էինք SHAMSHYAN.com և ձեր հրապարակումից հետո հարցը մասամբ լուծվեց, սակայն վերջին ամիսներին կեղտաջրերը նորից թափվում են՝ ողջ փողոցն ու բազմաթիվ տներ վերածելով հակասանիտարական վիճակի։

Գրեթե ամեն օր զանգահարում ենք «Վեոլիա ջուր», սակայն ոչ մի դրական պատասխան։ Եթե սկզբից բարյացակամ պատասխանում էին մեր հեռախոսազանգերին, հիմա չեն էլ բարեհաճում պատասխանել։ Երևի իրենց մոտ մեր համարները ֆիքսել են, դրա համար էլ արհամարհում ու չեն պատասխանում։

Դիմել ենք Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանին ու տեղեկացել ենք, որ իր հանձնարարականով գյուղ են ժամանել նրա տեղակալները, ովքեր իրավիճակի մասին զեկուցել են քաղաքապետին, ով 2 անգամ մեր տեղեկություններով հատուկ նիստ է անցկացրել և արդեն կարծես թե սայլը տեղից շարժվում է։

Լսել ենք, որ առաջիկա շաբաթների ընթացքում փողոցում կապիտալ աշխատանքեր են կատարվելու խնդիրը լուծելու համար։

Անգամ այս օրերին «Վեոլիա ջուր» կոչեցյալ ընկերությունը դարձյալ արհամարհում է մեր խնդրանքները։

Այլ աղբյուրներից տեղեկացել ենք, որ կա «Կանալ» մաքրման ծառայություն, որտեղ վճարովի են աշխատանքները, սակայն դիմեցինք այդ կազմակերպությանը ու անակնկալի եկանք, որ նրանք պատրաստակամություն հայտնեցին առանց գումարի օգնել մեզ։

Ճիշտն ասած հեռախոսով էին այդ մասին ասել ու մենք մտածում էինք, որ գուցե խոսքեր էին, ասացին, բայց ժամեր անց «Կանալ» մաքրման ծառայությունից հատուկ տեխնիկաներով եկան ու մի քանի ժամ շարունակ աշխատանքներ կատարվեցին, խցանված կոյուղաջրերը բացեցին ու դրա դիմաց ոչ մի գումար մեզնից չպահանջեցին։ Պարզապես ասում էին՝ այս անգամ մեր կողմից ժողովրդին լավություն։

Հիմա ոնց չասենք, որ հալալ է «Կանալ» մաքրման ծառայությանը, որ իսկականից մարդու մատից փուշը հանեց, ոչ թե «Վեոլիա ջրի» նման, որ զանգահարում ես, արհամարհում են։

Լավ կլինի «Վեոլիա ջուրը» «Կանալ» մաքրման ծառայությունից աշխատանքի որակ սովորի ու հուսով ենք, որ Աբովյանի քաղաքապետ Է. Բաբայանն էլ հերթական անգամ կկանգնի մեր թիկունքին և հերթական անգամ մեզ կփրկի այս պրոբլեմից»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր