ԱՄՆ Տեխաս նահանգում ավտովթարի զոհ է դարձել 5 միգրանտ. կան վիրավորներ
ԱՄՆ Տեխաս նահանգում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրը տեղեկացնում է, որ Տեխասից 145 կմ հեռավորության վրա՝ Մեքսիկայի հետ սահմանի մոտ, ավտովթարի հետևանքով 5 միգրանտ է զոհվել, ովքեր փորձել են ամենագնացով փախուստի դիմել ԱՄՆ սահմանապահներից:
Նշվում է, որ 160 կմ/ժ արագությամբ ընթացող Chevy Suburban մեքենայում 14 մարդ է գտնվել:
Ավտովթարի հետևանքով կան նաև վիրավորներ, որոնցից մի քանիսին ուղղաթիռով տեղափոխել են Սան Անտոնիոյի հիվանդանոցներ: