211652_close_icon
views-count83061 դիտում article-date 15:29 17-06-2018

Արտակարգ դեպք Երևանում. Հյուսիսային պողոտայում վիճաբանությունն ավարտվել է 2 քաղաքացու դանակահարությամբ. վիրավորներից մեկն անվտանգության ծառայող է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի, ձախ թուլակողի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և «կրծքավանդակի հետին մակերեսի և որովայնի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Պապյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև նույն բաժնի հետքննչական բաժանմունքի օրվա հերթապահ հետաքննիչը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի բնակիչներ՝ 33-ամյա Մովսես Հ.-ն և 22-ամյա Գևորգ Հ.-ն։ Մինչ բժիշկները կպայքարեին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, շնորհիվ բժիշկների՝ հնարավոր է եղել փրկել վիրավորների կյանքը, կենտրոնի ոստիկանները պարզել են, որ վերջիններս մարմնական վնասվածքները ստացել են Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն արդեն գիտեն կասկածյալի ինքնությունը, ով Երևանի բնակիչ՝ 29-ամյա Վարազդատ Հ.-ն է, և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Մովսես Հ.-ն հիվանդանոցում հայտնել է, որ ինքն աշխատում է Երևանում գործող «Բելուջի» ակումբում՝ որպես անվտանգության ծառայող։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր