Տեղի է ունեցել հայոց խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառումները համակարգող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը
Այսօր՝ հունիսի 15-ին, տեղի է ունեցել հայոց խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառումները համակարգող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ղեկավարությամբ:
Քննարկվել են իրականացվելիք միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր, առաջիկա ծրագրերն ու գործողությունների պլանը:
[b]ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն[/b]