slot gacor hari ini
slot gacor
Սոֆիայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող կենտրոնական կոմիտեի նիստը
211652_close_icon

Սոֆիայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող կենտրոնական կոմիտեի նիստը

views-count1156 դիտում article-date 19:24 15-04-2014
Ապրիլի 12-ին Սոֆիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Բուլղարիայի Հանրապետության Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնախմբի կենտրոնական կոմիտեի երկրորդ նիստը, որը վարեց կենտրոնական կոմիտեի նախագահ, Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը։ Նիստի օրակարգային հարցերից էր կոմիտեի կազմում կատարված փոփոխությունները և լրացումները, որն ընդունվեց միաձայն։ Կենտրոնական կոմիտեի որոշմամբ ընդունվեցին հայտարարություններ Սիրիայի Քեսաբ քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները դատապարտելու և համահայկական հանգանակությանը միանալու մասին:

Նմանատիպ նյութեր