21300 դիտում
10:02 15-06-2018
Բրյուսովի համալսարանում բացահայտված չարաշահումների հետքերով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում բացահայտված չարաշահումների համար մեղադրյալի աթոռին է հայտնվել պահակապետ Համբերիկ Գալստյանը: Դեռ նախորդ տարի բացահայտվել էր մոտ 30 մլն դրամի գույքի պակասուրդ, ու որ համալսարանի իրավասու պաշտոնատար անձինք գույքագրումներն անցկացրել, ինչպես նաև պակասուրդ ապրանքների հաշվապահական ձևակերպումներն իրականացրել են ոլորտը կարգավորող իրավական ակտերի խախտումներով, արդյունքում պակասուրդը տարիներ շարունակ չի հայտնաբերվել:
Հիմա այս ամենի համար դատում են պահակապետին, մինչդեռ, հիշեցնենք, ժամանակին համալսարանի ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորը ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանի եղբայրն էր՝ Արթուր Ավագյանը: Ու ենթադրվում է՝ նա ևս այս ոլորտով փաստաթղթերի տակ է ստորագրել, պատասխանատվություն վերցրել: Բայց քանի որ այս գործը քննվել է դեռ ՀՀԿ իշխանության ժամանակ, կարելի է ենթադրել, որ Կարեն Ավագյանին հաջողվել է եղբորը ջրից չոր դուրս բերել` ողջ մեղքը բարդելով պահակի վրա»:
[b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5566 դիտում
10:16 21-05-2019
Ինչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանի խնամին Գյումրիում բացահայտված չարաշահումների հետ. «Ժողովուրդ»
1602 դիտում
14:17 02-07-2019
Սոցիալական ոլորտում բացահայտված կոռուպցիոն չարաշահումների փաստերով մեղադրանք է առաջադրվել 249 անձի
Այս բաժնից
2479 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2374 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»