3070 դիտում
12:21 14-06-2018
Թրամփին մտադիր են առաջադրել Նոբելյան մրցանակի
Կորեական թերակղզու ապամիջուկայնացման մասին համաձայնագրի ձեռքբերման աշխատանքների համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հավակնել Խաղաղության նոբելյան մրցանակի: Նման հայտարարությամբ են հանդես եկել Նորվեգիայի իշխող Առաջընթացի կուսակցության անդամներ Քրիստիան Տիբրինգ-Գյեդեն և Պեր-Վիլի Ամունդսենը: Հաղորդում են եվրոպական ԶԼՄ-ները։
Նորվեգիայի Առաջընթացի կուսակցության ներկայացուցիչներն ընդգծում են, որ Նոբելյան մրցանակի շնորհումն «աջակցություն կլինի նոր, փխրուն գործընթացի շրջանակում»: Նրանք վստահ են, որ հենց Թրամփն է նպաստել ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում առաջընթացին, իսկ Կորեական թերակղզում խաղաղության հաստատման առաջին արդյունքները ձեռք են բերվել Սինգապուրում հունիսի 12-ին ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի արդյունքներով:
Նշվում է, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ իրեն արժանի չի համարում Խաղաղության նոբելյան մրցանակի:
Նմանատիպ նյութեր
2811 դիտում
08:41 15-05-2018
Հանրապետականները Թրամփին առաջադրել են Նոբելյան մրցանակի համար. «Ամերիկայի ձայն»
1046 դիտում
21:38 30-05-2015
Ուկրաինայում պատրաստվում են Պորոշենկոյին Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրել
5897 դիտում
10:34 17-06-2018
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին ցանկանում են առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի
Այս բաժնից
430 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
454 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1060 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN