Ջերմաստիճանն այսօր և վաղը կբարձրանա 2-3 աստիճանով․ սպասվում է անձրև
Այսօր երեկոյան ժամերին, հունիսի 15-18-ի գիշերը և երեկոյան ժամերին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում ևս հունիսի 14-ի երեկոյան ժամերին, 15-18-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: