211652_close_icon
views-count59503 դիտում article-date 10:03 14-06-2018

Այն, ինչ չկար Փաշինյան-Պուտին հանդիպմանը, բայց Պուտինն ասել էր Ալիևին․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ես հույս ունեմ, որ երկու երկրների հարաբերությունները կզարգանան փոխադարձ շահերի և սուվերենու­թյան հանդեպ հարգանքի վրա, Մոսկվայում Պուտինի հետ հանդիպ­մանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Փաշինյանը հունիսի 13-ին երկ­րորդ անգամ է հանդիպել Պուտինին: Առաջին հանդիպումը մայիսի 14-ին Սոչիում էր: Այդ հանդիպման առիթը ԵՏՄ գագաթնաժողովն էր, իսկ Երեկ Մոսկվայում հանդիպման առիթը ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հան­դիսավոր արարողությունն է, որի համար Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա, և որը տեղի է ունենալու այսօր: Երբ կլինի երրորդ հանդիպումը, հե­տաքրքիր է թեկուզ այն պատճառով, որ Փաշինյան-Պուտին երկրորդ հանդիպ­մանն էլ չի խոսվում Ռուսաստան պաշտոնական այց կազմակերպելու մասին, այն դեպքում, երբ, օրինակ, նույն օրը Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ տե­ղի ունեցած հանդիպմանը Պուտինն ասել է, որ սպասում է նրան օգոստոսի 30-ին, և այն ժամանակ կքննարկեն երկկողմ հարցեր»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր