211652_close_icon
views-count3475 դիտում article-date 23:16 12-04-2022

Ուկրաինայում կատարվողը ողբերգություն է, բայց ընտրություն չկար. Պուտին

Tert.am-ը գրում է. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողբերգություն է անվանել այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, սակայն ընդգծել է, որ Ռուսաստանին այլ կերպ վարվելու ընտրություն չէր մնացել, գրում է ՏԱՍՍ-ը:

«Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ողբերգություն է, բայց Ալեքսանդր Գրիգորևիչը (Լուկաշենկոն) ճիշտ է ասել` ընտրություն չկար: Ուղղակի ընտրություն չկար, հարցը միայն այն էր, թե երբ կսկսվի: Այսքանը», - ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Նմանատիպ նյութեր