6263 դիտում
11:00 13-06-2018
ԱԺ-ն ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և մի շարք այլ օրենքներ.tert.am/
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ԱԺ-ի կողմից 96 կողմ քվեարկությամբ:
Նշենք, որ նախագծի հեղինակները նշել էին, որ փոփոխությունը պայմանավորված է կոնյակի և կոնյակի սպիրտ արտադրող մեծ և փոքր, ինչպես նաև ներմուծող ընկերության համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ, որը կապահովի բյուջե հավաքագրվող տարեկան մուտքերը:
ԱԺ-ն ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Նախագիծն ընդունվեց 91 կողմ քվեարկությամբ:
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 70 կողմ, 1 դեմ, 22 ձեռնպահ քվեարկությամբ:
Առավել մանրամասն՝
http://www.tert.am/am/news/2018/06/13/national-assembly/2712133
Նմանատիպ նյութեր
764 դիտում
20:21 08-04-2020
Հանրապետության նախագահը ստորագրել է «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և այլ օրենքներ
Այս բաժնից
1855 դիտում
19:58 13-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան առիթով
805 դիտում
19:45 13-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
748 դիտում
19:33 13-01-2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը