Հայ-ռուսական հարաբերութունների ապագան կախված է Փաշինյանի առաջիկա մոսկովյան այցից․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն մեկ ամսից ավելի (նշանակվել է մայիսի 11-ին) Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Տոնոյանը հանդիպում չի ունեցել իր ռուս պաշտոնակցի` Սերգեյ Շոյգուի հետ:
Սա Հայաստանի համար աննախադեպ իրադարձություն է, եթե նկատի ունենանք ձևավորված ավանդույթները և հայ-ռուսական ռազմական համագործակցության գոյություն ունեցող մակարդակը:
Թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ռուսական այս դեմարշը և դեռ որքան կշարունակվի՝ դժվար է կանխատեսել, բայց հայ-ռուսական հարբերությունների զարգացման ապագան մեծ չափով կախված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա մոսկովյան այցից»:
[b]Ամբողջական՝ թերթի օրվա համարում։[/b]