211652_close_icon
views-count2635 դիտում article-date 22:47 05-12-2018

Այս ընտրություններից է կախված լինելու մեր երկրի ապագան առաջիկա 5 տարիներին և անդին. Վիգեն Սարգսյան

Այս կիրակի մենք կատարելու ենք ընտրություն, որից կախված է լինելու մեր երկրի ապագան առաջիկա 5 տարիներին և անդին: Ինչպես հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/957039.html]«Արմենպրես»[/url]-ը, այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նախընտրական մեծ բանավեճի ընթացքում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը: «Հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելու իշխանությունների քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ներքին թշնամիներ որոնելու և ստեղծելու, այլակարծությունը խեղդելու միջոց»,- ասաց նա: Սարգսյանը նշեց, թե Փաշինյանը ժողովրդի ընտրությանը ներկայանում է ոչ թե քաղաքական թիմով, այլ անձնական նվիրվածության սկզբունքով ձևավորված ցուցակով: «Մեր երկրում առկա բազմակարծության, մամուլի ազատության մթնոլորտը թունավորվել է ու ավելի կսեղմվի, եթե չկանխենք դա: Դատարանների և արդարադատության անկախությունը վտանգի տակ է և իսպառ կվերացվի, եթե դեկտեմբերի 9-ին չկանխենք դա: Տնտեսությունը գահավիժում է և անպայման կհայտնվենք ճգնաժամի մեջ, եթե չկանխենք դա: Դեկտեմբերի 9-ը հին ու նոր իշխանությունների միջև ընտրություն կատարելու օր չէ, դեկտեմբերի 9–ը յուրաքանչյուրիս քվեով որոշելու օր է՝ վերածվելու է Հայաստանը միանձնյա բռնապետության, թե կանցնի բարդ, բայց բալանսավորված հակակշիռների համակարգին»,- եզրափակեց խոսքը ՀՀԿ ցուցակի առաջին համարը:

Նմանատիպ նյութեր