4907 դիտում
08:30 13-06-2018
Ուոթերթաունի Հայկական պատմական արխիվը բացում է դռները․ «Ամերիկայի ձայն»
Ուոթերթաունի Հայկական պատմական արխիվում պահպանվում են մի շարք կարևորագույն պատմական փաստաթղթեր, այդ թվում և ՀՅԴ արխիվը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4436017.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Արխիվի տնօրեն Ջորջ Աղջայանի խոսքով, անվտանգության հատուկ պայմաններն արդարացված են: Արխիվը հայ ժողովրդի պատմական ժառանգության կարևոր մասն է և դրա արժեքն էլ ավելի բարձր է, հաշվի առնելով շուրջ մեկ դար առաջ Ցեղասպանության տարիների պատմամշակութային կորուստները.
«Արխիվն ինքնին հսկայական կարևորություն ունի մեր ժողովրդի համար: Դրա միջոցով հնարավոր է դառնում վերականգնել ժամանակն ու պայմանները, որոնցում ապրել ենք»:
Արխիվում պահվում են Դաշնակցության 1980-1926 թվականների և Հայաստանի Առաջին Հանրապետության փաստաթղթերը, ինչպես նաև այն տարիների մասնավոր արխիվներն ու հարյուրավոր եզակի լուսանկարներ: Արխիվում տարիներ շարունակ տարվում են թվայնացման աշխատանքներ, սակայն, հաշվի առնելով նյութերի ծավալը, դրանք դեռ երկար են շարունակվելու, նշում է Ջորջ Աղջայանը:
Անդրադառնալով թուրքական կողմից հնչող երբեմնի հայտարարություններին, թե արխիվը փակ է պատմաբանների համար, տնօրենը նշում է, որ նախկինում արխիվի հիմնական նպատակն էր փաստաթղթերի պահպանությունը, սակայն, վերջին տարիներին հնարավոր է եղել ստեղծել ընթերցասրահ և սարքավորումներ տեղադրել՝ հյուրընկալելով բազմաթիվ պատմաբանների.
«Մյուսների ուղղությամբ քարեր նետելու փոխարեն, լավ կլինի իրենց արխիվները բացեին: Դա քաղաքական հայտարարություններ են՝ մեր կողմից երբեք միտում չի եղել մեր արխիվները փակելու։ Ընդհակառակը, հնարավորությունների սահմաններում միշտ փորձել ենք դրանք հասանելի դարձնել»:
Արխիվում պահվող նյութերը պատմում են ոչ միայն Հայոց ցեղասպանության այլև՝ երիտասարդ հանրապետության ստեղծման առաջին քայլերի և դժվարին իրավիճակի մասին: Փաստաթղթերը պարունակում են Հայաստանի Առաջին Հանրապետության ղեկավարության աշխատանքի մասին վկայող եզակի պատմություններ:
«Եթե կա մեկ բան, որ այսօրվա Հայաստանի ղեկավարությունը կարող է շարունակել, դա անձնվեր աշխատանքն է, այն զոհաբերությունները, որոնց գնացին այն տարիների Հայաստանի առաջնորդները հանուն ժողովրդի և ազգի: Հենց դա է ի հայտ գալիս, երբ բացում ես դարավոր պատմություն ունեցող էջերը»,- Ջորջ Աղջայանը հիշեցնում է՝ այսօր էլ մենք ենք կերտում մեր ապագան, որը պետք է ապրել այնպես, որ մեկ դար հետո մեր օրերին հայացք գցելով գնահատեն մեր արված գործը:
Նմանատիպ նյութեր
3098 դիտում
09:50 01-03-2019
Հայաստանում նոր կառավարությունը Արցախի կարգավորման նոր հնարավորություն է բացում․ Ուորլիք․ «Ամերիկայի ձայն»
1975 դիտում
09:17 04-02-2020
Ամերիկահայ լոբբիստների առանձնահատկությունները. Հայ դատի հանձնախումբը բացում է փակագծերը․ «Ամերիկայի ձայն»
4075 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
2329 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
2116 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1579 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»