«Ինտերը» «Սպարտակին» Պրոմեսի համար առաջարկել է 47 մլն եվրո
Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Քուինսի Պրոմեսը կարող է ամռանը հեռանալ ակումբից:
26-ամյա հոլանդացու համար Միլանի «Ինտերը» ռուսական ակումբին առաջարկել է 47 մլն եվրո:
Ավելի վաղ նշվում էր, որ Պրոմեսին ցանկանում են ձեռք բերել «Սաութհեմփթոնը», «Տոտենհեմը», «Նյուքասլը», «Սամպդորիան» և «Ռոման»:
Պրոմեսը 2017/18 մրցաշրջանի Ռուսասանի առաջնությունում դարձավ լավագույն ռմբարկու՝ 26 խաղում խփելով 15 գնդակ: