211652_close_icon
views-count2301 դիտում article-date 22:45 11-06-2018

«Փոփոխվող աշխարհ, համարժեք Հայաստան» թեմայով քննարկում Ազգային ժողովում

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ հունիսի 11-ին տեղի է ունեցել Վերլուծական խորհրդի նիստ՝ «Փոփոխվող աշխարհ, համարժեք Հայաստան. քննարկում ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության համատեքստում» թեմայով: Որպես հիմնական զեկուցող հանդես է եկել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ելույթներ են ունեցել Վերլուծական խորհրդի անդամները: Քննարկվել են ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի հիմնական ուղղությունները, անվտանգային միջավայրի հիմնական արդի մարտահրավերները, Հայաստանում տեղի ունեցող ներքին քաղաքական գործընթացների շաղկապվածությունն արտաքին քաղաքական գործընթացներին: Նիստին ներկա են եղել նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ խորհրդի, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ:

Նմանատիպ նյութեր