Ֆրանսիայի նախագահը՝ Բենզեմայի մասին. Նույնիսկ շատ տաղանդավոր խաղացողը կարող է մթնոլորտ փչացնել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անդրադարձել է այն փաստին, որ «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման չի հրավիրվում Ֆրանսիայի հավաքական:
«Ես նախագահ եմ, այլ ոչ թե՝ Ֆրանսիայի հավաքականի մարզիչ: Ես սիրում եմ ֆուտբոլը և կարող եմ տեսակետս հայտնել, սակայն թիմի համար պատասխանատուն Դիդյե Դեշամն է և ես նրան վստահում եմ:
Ոչ ոք չի վիճարկում այն փաստը, որ Բենզեման իրեն հիանալի է դրսևորում Իսպանիայում և Չեմպիոնների լիգայում: Սակայն լինում է այնպես, որ նույնիսկ շատ տաղանդավոր խաղացողը կարող է թիմում մթնոլորտ փչացնել», ասել է Մակրոնը: