211652_close_icon

Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին

views-count4082 դիտում article-date 15:19 11-06-2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին: Վարչապետը բարձր է գնահատել Ֆրանկ Էնգելի հայանպաստ գործունեությունը և շնորհակալություն հայտնել նրան Հայաստանին ու հայ ժողովրդին հուզող հարցերը Եվրախորհրդարանում պարբերաբար բարձրացնելու, ինչպես նաև Արցախի ժողովրդի արդարացի պայքարը միջազգային հարթակներում օբյեկտիվ կերպով ներկայացնելու համար: Ֆրանկ Էնգելը շնորհակալություն է հայտնել վարչապետին իր գործունեությունը բարձր գնահատելու համար և վստահեցրել, որ շարունակելու է ակտիվ համագործակցությունը հայ գործընկերների հետ, այդ թվում` Արցախի հարցում: Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը վերաբերող հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել նաև Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր