Օկինավա կղզու մոտ ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել
Ամերիկյան F-15C ռազմական ինքնաթիռ է կործանվել՝ Ճապոնիայի հարավային Օկինավա կղզու մոտ՝ ընկնելով Խաղաղ օվկիանոսը: Հաղորդում է [url=https://www.japantimes.co.jp/news/2018/06/11/national/kadena-based-u-s-f-15-fighter-crashes-off-okinawa-pilot-ejects-fate-uncertain-sources/#.Wx4ULIr7TIU]japantimes[/url]-ը։
Հաղորդվում է, որ օդաչուն փրկվել է:
Ինքնաթիռի կործանման պատճառը ներկայում ուսումնասիրվում է: Օկինավա կղզում է գտնվում ամերիկյան օդուժի «Կադենա» ռազմակայանը: Օկինավայում են տեղակայված ամերիկյան մոտ 50 հազար զինվորներ:
Միացյալ Նահանգները ռազմական հենակետեր է հաստատել Ճապոնիայում Երկրորդ աշխարհամարտից հետո: