211652_close_icon
views-count6140 դիտում article-date 23:32 09-06-2018

Բակո Սահակյանը հանդիպումներ է ունեցել մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին հանդիպումներ է ունեցել «Հայ հեղափոխական դաշնակցություն», Արցախի ժողովրդավարական եւ «Ազատ հայրենիք» կուսակցությունների ղեկավարների եւ մի խումբ ներկայացուցիչների հետ, հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են երկրի ներքաղաքական վիճակին առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է հանրապետությունում կայունության պահպանումը, բացառապես պետական շահերով առաջնորդվելը եւ այս համատեքստում օրենքների եւ Սահմանադրության տառին եւ ոգուն հետեւելը:

Նմանատիպ նյութեր