211652_close_icon
views-count9970 դիտում article-date 22:27 08-06-2018

Հայրերը երեխայի զարգացման համար լավագույն, բայց «ամենաքիչը օգտագործվող ռեսուրսն» են. ՅՈՒՆԻՍԵՖ

Աշխարհում տոնվող հայրերի օրվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հանրությանն է ներկայացնում ծնողավարման նոր կայք՝ հայրիկներին համախմբելու և իրենց ծնողական փորձառությունը ներկայացնելու համար Նյու Յորք, 8-ը հունիսի, 2018թ.- Այս ամիս աշխարհի գրեթե 90 երկրներում նշվող հայրիկների տոնի կապակցությամբ և «Սուպեր հայրիկներ» նախաձեռնության շրջանակում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հանրությանն է ներկայացնում նոր ծնողավարման վեբկայք՝ արժանին մատուցելով վաղ մանկական զարգացման շրջանում հայրերի դերակատարությանը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը ողջ աշխարհին կոչ է անում աջակցել հայրերին և ժամանակ ու միջոցներ տրամադրել ծնողներին իրենց երեխաների հետ բովանդակալից ժամանցի համար: «Հայրիկները երեխայի զարգացմանն անհրաժեշտ լավագույն «ռեսուրսներից են». նրանք պարզապես երկրորդ ծնողը չեն կամ հավելյալ ձեռքեր: Եվ եթե մենք ցանկանում ենք երեխաների համար ապահովել կյանքում լավագույն սկիզբ, մենք պետք է ամբողջությամբ արժևորենք և օգտագործենք նրանց կարողությունները», - նշել է ՅՈւՆԻՍԵՖ-ի Վաղ մանական ուսումնառության գծով ղեկավար Պիա Բրիտտոն (Dr. Pia Britto). Վեբկայքը «Կատարեք ծնողավարման մասին գրառում» (Submit a Parenting Tip) բաժնի միջոցով համախմբում է աշխարհի հայրիկներին՝ ներկայացնելու իրենց ծնողավարման գաղտնիքները, կրած դժվարությունները, կարիքները և հաջողությունները: Կայքում կներառվեն նաև ծնողավարման փոքրածավալ «մաստեր կլասսեր», որոնցից առաջինը ներկայացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկական ուսումնառության գծով ղեկավար Պիա Բրիտտոն: Նյութում նա բացատրում է «Սեսամի Սթրիթ» հայտնի մուլտֆիլմի հերոս Գրուվերին (Sesame Street’s Grover), որ ուղեղի առողջ զարգացման համար անհրաժեշտ է պաշտպանություն, խթան (ստիմուլյացիա) և առողջ սնուցում: «Սուպեր հայրիկներ» հանրային արշավը կոչված է հիշեցնելու, որ երբ հայրիկները, ամենավաղ տարիքից սկսած, զբաղվում են իրենց երեխաներով՝ սիրում են, պաշտպանում են, խաղում են նրանց հետ, կերակրում են, ապա այդ երեխաները հետագայում ավելի լավ են սովորում, վարքային քիչ խնդիրներ են ունենում և ավելի առողջ ու երջանիկ են մեծանում: Հայրիկների օրվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կրկին կոչ է անում՝ վերացնել բոլոր մշակութային և ֆինանսական արգելքները, որոնք խանգարում են հայրիկներին իրենց երեխաների հետ ժամանակ անցկացնել: Երեխայի զարգացման համար նրա կյանքի առաջին 1000 օրվանից ավելի կարևոր ժամանակահատված չկա, ու գնալով ավելի են շատանում երեխայի կյանքում հայրիկների մասնակցության կարևորությունը ապացուցող փաստարկները: Այնուամենայնիվ, համապատասխան ներդրումներ չեն արվում, որոնք կօգնեն հայրիկներին ծնողի իրենց դերում լավագույնը լինելու հարցում: Նյարդաբանության ոլորտի հետազոտությունները փաստում են՝ երբ երեխաներն իրենց վաղ տարիքից սկսած՝ հատկապես կյանքի առաջին 1000 օրվա ընթացքում, մեծանում են զարգացումը խթանող միջավայրում, ապա նրանց ուղեղը զարգանում է օպտիմալ արագությամբ: Ուղեղի նեյրոնների կապն էլ կանխորոշում է երեխայի մտավոր զարգացումը, նրա առողջությունն ու երջանկությունը, ինչպես նաև՝ մտածողությունն ու սովորելու հմտությունները, սթրեսները հաղթահարելու և հարաբերություններ ձևավորելու նրանց կարողությունը: Իսկ վաղ տարիքում առողջ սնուցումը, պաշտպանությունը, խաղն ու սերը խթանում են նեյրոնների միջև այդ կապը: Հետազոտությունները փաստում են, որ երբ հայրերին հաջողվում է իրենց երեխաների հետ սերտ հարաբերություններ ստեղծել ամենավաղ տարիքում, նրանք հետագայում էլ ավելի ակտիվ դեր են ունենում իրենց երեխաների զարգացման մեջ: Սա իր հերթին երկարաժամկետ բարենպաստ ազդեցություն է ունենում հայրերի հոգեհուզական աշխարհի և ինքնագնահատականի վրա, նպաստում կյանքով բավարարված լինենուն: 2016թ. հոկտեմբերին հրապարակված «Խթանելով երեխայի վաղ մանկական զարգացումը՝ գիտությունից պրակտիկա» Լանսետ ամսագրի շարքում ներկայացված է, որ աշխարհում մոտ 250մլն մինչև 5 տարեկան երեխա թերզարգացման վտանգի առջև է կանգնած՝ թերսնման և ծայրահեղ աղքատության պատճառով: Գնահատվել է նաև, որ երեխայի զարգացմանը նպաստող խնամքը կարող է 50 տոկոսով քիչ արժենալ, քան մեկ անձի ներկայիս առողջապահական տարեկան ծախսերն են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր