211652_close_icon
views-count20880 դիտում article-date 19:51 08-06-2018

Ականավոր վիրաբույժ Արա Դարզին և Ռուբեն Վարդանյանն այցելեցին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ականավոր վիրաբույժ, Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար Արա Դարզին,«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Արմեն Մուրադյանը հյուրերին ներկայացրեց կենտրոնի ստեղծման պատմությունը: Հյուրերին ներկայացվեցին կենտրոնի հնարավորություններն ու ծառայությունները, ինչպես նաև ընդգծվեց, որ կենտրոնը, ինչպես և իրենք վիրավոր զինվորներն են ասում, զինվորի տուն է, այստեղ նրանք ոչ միայն բուժվում են, այլև ինտեգրվում տարատեսակ սոցիալական ծրագրերում, մասնակցում միջոցառումների: Աշխատանքներ են տարվում նաև տղաների՝ մասնագիտության ձեռք բերման, զբաղվածության ապահովման ուղղությամբ: Արա Դարզին շրջեց սենյակներում, խոսեց այստեղ վերականգնողական բուժում ստացող տղաների հետ: Նրա ուշադրությանն արժանացան նաև այն վերջին սերնդի սարքավորումները, որոնց միջոցով մասնագետներն իրականացնում են զինվորների առողջության վերականգնման աշխատանքները: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+

Նմանատիպ նյութեր