Ռոնալդինյոն նկարահանվել է ԱԱ-2018-ի պաշտոնական հիմնի կլիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր ներկայացվել է 2018թ. աշխարհի առաջնության պաշտոնական օրհներգի՝ Live It Up-ի կլիպը:
Կլիպում նկարահանվել է Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն:
Ստեղծագործությունը կատարում են հայտնի դերասան և երգիչ Ուիլ Սմիթը, ամերիկացի երգչուհի Նիկի Ջեմսը և ալբանացի երգչուհի Էրա Իստրեֆին:
Live It Up ստեղծագործության պրոդյուսորը ամերիկացի Թոմաս Ուեսլի Պենտցն է՝ ավելի հայտնի Diplo կեղծանունով: