Բեյոնսեն նոր կլիպում կնկարահանվի 300 հազ. դոլարանոց կոշիկներով
Համաշխարհային շոու բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ երգչուհի Բեյոնսեն 300 հազար դոլարով գնել է կոշիկներ, որոնցով էլ նկարահանվելու է նոր կլիպում:
Տեսակլիպը, որը հանրությանը կներկայացվի աշնանը, Բեյոնսեն կկրի House of Borgezie-ի Princess Constellation հավաքածուի կոշիկները: Դրանք զարդարված են 1290 թանկարժեք քարերով:
Նշենք, որ առաջին անգամ չէ, որ Բեյոնսեն իր տեսակլիպների համար աննախադեպ շռայլություններ է անում: Նիկի Մինաժի հետ նախորդ տեսակլիպում Բեյոնսեն ջակուզիում լողանում է 20 հազար դոլարանոց շամպայնով: