143342 դիտում
08:52 07-06-2018
Խոշոր ավտովթար «Չայնի»-ի ոլորաններում. 36-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է ЗиЛ -մեջ. բժիշկները պայքարում են BMW-ի վարորդի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են Չարենցավան քաղաքի բնակիչ 36-ամյա Նորայր Իսախանյանի վարած BMW մակնիշի 35 SN 254 համարանիշի և Արամուս գյուղի բնակիչ 53-ամյա Ռուբեն Սարգսյանի վարած ЗиЛ-130 մակնիշի 43 US 988 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը՝ ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները հոսանքազրկելե են BMW-ն, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի և Չարենցավանի քննչական բաժնի պետի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Վալերի Բաղյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Չարենացավանի քննչական բաժնի հատակապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Իսկանդարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ըստ նախնական տեղեկությունների BMW-ն դեպի Սևան ընթանալիս բախվել է իր առջևով ընթացող ЗиЛ -ի հետնամասին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)